Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ կլինի, եթե հայ աղջիկներն ազատ, անկաշկանդ մեծանան

Ի՞նչ կլինի, եթե հայ աղջիկներն ազատ, անկաշկանդ մեծանան

««Կարմիր խնձորի» սովորույթը հայերին բնորոշ, հարազատ իրողություն է եղել, և առավել կայուն պահպանված, քան որևէ այլ ժողովրդի մոտ: Հայի ինքնության պահպանման գրավականներից մեկը այդ բնորոշ գիծն է, որ մինչև օրս պահվում է»:

 

Այս մասին այսօր լրագրողներին հաղորդեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:

 

Բանախոսը դրական գնահատեց «կարմիր խնձորի» պահպանումը, սակայն, ինչպես ինքն արտահայտվեց, «ցածրաձայն» տեղեկացրեց, որ ներկայումս հաճախ զանազան միջոցներով դիմում են կուսությունը վերականգնելու «բազմահարուստ» ձևերին:

 

««Կարմիր խնձորի» սովորույթը մեր ժողովրդին շատ սազական ամոթխածության, նրա վարք ու կանոնի, ընտանեկան դաստիարակության, հրաշալի պահվածքի արտահայտման ձևերից մեկն է»,- շեշտեց ազգագրագետը և հավելեց, որ սխալ է, որ մեր ազգային, էթնիկ բոլոր յուրահատկությունները մոռանանք:

 

Ըստ Ռաֆայել Նահապետյանի` պետք է, որ բարոյական և սեռական ճիշտ դաստիարկաություն ստանան աղջիկները, սակայն միևնույն ժամանակ հարցրեց. «Ի՞նչ կլինի, եթե մեր աղջիկները ազատ ու անկաշկանդ մեծանան»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արթուր Հարությունյան

14.03.2011

Իմ շատ սիրելի դասախոսներց մեկը` Ռ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Շատ ճիշտ է:  Ք. Վանաձոր

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ